WTA-ն պաշտոնական կայքում հրապարակել է իր վարկանիշի թարմացված տարբերակը 2022 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ։
Վարկանիշային աղյուսակում, ինչպես նախկինում, առաջատարը լեհ Իգա Շվյոնտեկն է, ով դարձել է US Open-2022-ի հաղթող։ Օնս Ժաբերը, ով եզրափակչում պարտվեց Շվյոնտեկին, 5-րդ տեղից բարձրացավ 2-րդ հորիզոնական։ Թոփ 3-ը եզրափակում է էստոնացի Անետ Կոնտավեիտը։
WTA վարկանիշ (սեպտեմբերի 12)
1․ Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) — 10365 միավոր;
2 (5). Օնս Ժաբեր (Թունիս) — 5090;
3 (2). Անետ Կոնտավեիտ (Էստոնիա) — 4300;
4 (4). Պաուլա Բադոսա (Իսպանիա) — 3980;
5 (8). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) — 3501;
6 (3). Մարիա Սակարի (Հունաստան) — 3480;
7 (6). Արինա Սոբոլենկո (Բելառուս) — 3470;
8 (12). Քորի Գաուֆ (ԱՄՆ) — 3047;
9 (7). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) — 3025;
10 (17). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) — 2930