Իտալիայի հավաքականի հարձակվող Անդրեա Բելոտին մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Լիխտենշտեյնի հետ խաղը: Վադուցի «Ռայնպարկ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 5-0 հաշվով՝ հօգուտ իտալացիների:
«Շատ գոհ եմ, հատկապես թիմի խաղի: Մենք փորձեցինք անել այն, ինչ մեզ խնդրել էր մարզիչը: Մենք ցուցումներն ավելի լավ կատարեցինք երկրորդ խաղակեսում, դա բավականին ակնհայտ էր:
Մենք խաղացինք ճիշտ տրամադրվածությամբ, ամբողջ թիմը 100 տոկոսով հետևեց մարզչի ցուցումներին: Մենք բոլոր ցանկանում ենք ռևանշ վարցնել ԱԱ-2018-ը բաց թողնելու համար», — Բելոտիի խոսքերն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: