Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շնորհավորել է իր հայրենակից Իգա Շվյոնտեկին ԱՄՆ բաց առաջնությունում հաղթելու կապակցությամբ։
Եզրափակչում աշխարհի առաջին ռակետ Իգան 6:2, 7:6 (7:5) հաշվով հաղթել է Թունիսի ներկայացուցիչ Օնս Ժաբերին։
«Շնորհավորում եմ, Իգա: Դու մեծ չեմպիոն ես, և դա ևս մեկ անգամ ապացուցեցիր ամենամեծ մրցաշարում։
Ես այնքան ուրախ եմ քեզ համար»,- գրել է Լևանդովսկին իր սոցցանցերում։