Վոլեյբոլի Աշխարհի առաջնությունում ավարտվեցին 1/4 եզրափակիչի բոլոր հանդիպումները, որից հետո հայտնի դարձան կիսաեզրափակիչ զույգերը։
Եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն հետևյալ զույգերը․
Իտալիա – Սլովենիա
Բրազիլիա – Լեհաստան
Հիշեցնենք, որ իտալացիները քառորդ եզրափակչում հաղթել են Ֆրանսիայի հավաքականին՝ 3:2, սլովենները՝ 3:1 հաշվով ուկրաինացիներին, բրազիլացիները հաղթեցին Արգենտինային՝ 3:1, իսկ լեհերը՝ ԱՄՆ-ին՝ 3:2։
Կիսաեզրափակիչները կկայանան սեպտեմբերի 10-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում։ Աշխարհի գործող չեմպիոնը Լեհաստանն է։