Միլանի «Ինտերի» ղեկավարությունը դժգոհ է այս մրցաշրջանի մեկնարկում թիմի ցուցադրած խաղից։
Sportmediaset-ը հայտնում է, որ «ներաձուրիները» դիտարկում են Սիմոնե Ինձագիի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու հարցը։
Իտալացի մարզչի պոտենցիալ փոխարինողերի կարճ ցուցակում ընդգրկված են միանգամից մի քանի հայտնի մասնագետներ՝ Մաուրիսիո Պոչետինոն, Մարսելո Բիելսան, Ռոբերտո դե Զերբին և Կլաուդիո Ռանիերին։
«Ինտերը» երեկ անհաջող մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում՝ տնային պարտություն կրելով «Բավարիայից»՝ 0։2 հաշվով։ Ա Սերիայում «ներաձուրիները» հինգ տուրից հետո միայն ութերորդն են: