«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռոյ Քինի քննադատությունն իր հասցեին։
Իռլանդացին ավելի վաղ նորվեգացուն անվանել էր Երկրորդ լիգայի խաղացող (Անգլիայի չորրորդ լիգա):
«Ինձ չի հետաքրքրում, թե այդ մարդը ինչ է մտածում։ Ամեն ինչ լավ է»,- սկանդինավացի հարձակվողի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի երեկվա խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ հաղթեց «Վուլվերհեմփթոնին» 5-1 հաշվով, իսկ Հոլանդն այս խաղում պոկեր ձևակերպեց։