Իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասն իր կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ։
2022 թվականի US Open-ի քառորդ եզրափակիչում աշխարհի 4-րդ ռակետը հինգ սեթում հաղթեց իտալացի Յանիկ Սիններին։
5 ժամ 18 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6:3, 6:7 (7:9), 6:7 (0:7), 7:5, 6:3 հաշվով՝ հօգուտ իսպանացի թենիսիստիԼ
US Open-ի 1/2 եզրափակչում Ալկարասի մրցակիցը կլինի ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն։ Կիսաեզրափակչի մյուս խաղում կհանդիպեն Կարեն Խաչանովն ու Կասպեր Ռուդը։