Ռուս թենիսիստ, աշխարհի 11-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը US Open-ի քառորդ եզրափակիչում պարտվել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին:
Թենիսիստները կորտում անցկացրել են 2 ժամ 39 րոպե։
Հանդիպումն ավարտվեց երեք սեթում ռուսաստանցու պարտությամբ՝ 6:7 (3:7), 6:7 (0:7), 4:6 հաշվով։
Հաջորդ տուրում Տիաֆոեն կխաղա Կարլոս Ալկարաս (Իսպանիա) — Յանիկ Սիներ (Իտալիա) հանդիպման հաղթողի հետ։