Լեհաստանում կայացավ վոլեյբոլի Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի հանդիպումը, որում Բրազիլիայի հավաքականը հաղթեց Իրանին։
Հանդիպումն ավարտվեց բրազիլացիների հաղթանակով երեք սեթում՝ 25:17, 25:22, 25:23 հաշվով։
Սեպտեմբերի 8-ին քառորդ եզրափակիչում Բրազիլիան կխաղա Արգենտինայի հետ, որը երեք սեթում հաղթել է Սերբիայի ընտրանուն (25:23, 25:21, 25:23):
1/4 եզրափակիչի զույգերը․
Իտալիա-Ֆրանսիա
Բրազիլիա-Արգենտինա
Սլովենիա-Ուկրաինա
Լեհաստան-ԱՄՆ