Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը հաջորդ շաբաթվանից կկորցնի ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջին տեղը։
Ռուսաստանցին ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո կիջնի 4-րդ հորիզոնական, քանի որ Կասպեր Ռուդը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Դանիլը դեռ նախորդ փուլում լքել էր մրցաշարը:
Մեդվեդևը կորցրել է 1820 միավոր և հաջորդ շաբաթվանից իր ակտիվում կունենա 5065 միավոր, Ռուդը, հաշվի առնելով 1/2 եզրափակիչ դուրս գալը, արդեն ունի 5370 և այժմ երկրորդն է վարկանիշում։
Առաջին տեղում է իսպանացի Ռաֆայել Նադալը՝ հաշվի առնելով նրա ներկայիս միավորները։ Երրորդ տեղում է Նադալի հայրենակից Կարլոս Ալկարասը (5100)։
























































