Թունիսցի թենիսիստ, աշխարհի 5-րդ ռակետ Օնս Ժաբերը US Open-ի քառորդ եզրափակչում հաղթել է ավստրալուհի Այլա Տոմլյանովիչին։
Մրցակիցները կորտում անցկացրել են 1 ժամ 43 րոպե։ Թունիսի ներկայացուցիչը երկու սեթում ավելի ուժեղ գտնվեց 6:4, 7:6 (7:4) հաշվով։
Ֆրանսուհի Կարոլին Գարսիան ևս դուրս եկավ US Open-2022-ի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում նա վստահորեն հաղթեց ամերիկացի Քորի Գաուֆին՝ 6:3, 6:4:
Հանդիպումը տևել է 1 ժամ 41 րոպե։ Եզրափակչի ուղեգրի համար Գարսիան կմրցի Թունիսի ներկայացուցիչ Օնս Ժաբերի հետ։
US Open. Կանայք
Քառորդ եզրափակիչ
Կարոլին Գարսիա (Ֆրանսիա, 17) — Քորի Գաուֆ (ԱՄՆ, 12) — 6:3, 6:4.
Օնս Ժաբեր (Թունիս) — Այլա Տոմլյանովիչ (Ավստրալիա) — 6:4, 7:6 (7:4)