«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հիանալի խաղ է ցուցադրում մրցաշրջանի սկզբում։ Նորվեգացի ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայի 6 խաղում խփել է 10 գոլ։ Այսպիսով՝ նորվեգացին ավելի շատ գոլ է խփել, քան թոփ 5 լիգաների 72 թիմեր, հայտնում է Whoscored-ը։
22-ամյա Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»։ Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, գործարքը անգլիական ակումբին արժեցել է 60 մլն եվրո, կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թվականը: