Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել US Open-ի քառորդ եզրափակիչ։
4-րդ տուրում աշխարհի առաջին ռակետը 2:6, 6:4, 6:0 հաշվով հաղթել է գերմանացի Ժյուլ Նիմեյերին։ Հանդիպումը տևել է 2 ժամ 24 րոպե։
1/4 եզրափակիչում Շվյոնտեկը կխաղա ամերիկուհի Ջեսիկա Պեգուլայի հետ։
Բելառուս թենիսիստուհի Արինա Սաբոլենկոն դուրս է եկել US Open-ի քառորդ եզրափակիչ։
Նրա մրցակիցը ամերիկուհի Դանիել Քոլինսն էր։ Հանդիպումը տևեց 2 ժամ 25 րոպե և ավարտվեց 3:6, 6:3, 6:2 հաշվով։
Քառորդ եզրափակչում Սոբոլենկոն կխաղա չեխ Կարոլինա Պլեշկովայի հետ, ով ավելի վաղ հաղթել էր Վիկտորյա Ազարենկոյին։