Կենտրոնական պաշտպան, Բելգիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յան Վերտոնգենը «Բենֆիկայից» տեղափոխվել է «Անդերլեխտ»:
35-ամյա խաղացողը երկու տարվա պայմանագիր է կնքել բրյուսելյան ակումբի հետ։
Նախկինում բելգիացին հանդես է եկել «Այաքսում», «Տոտենհեմում»:
2021/22 մրցաշրջանում Վերտոնգենը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում և կատարել 3 արդյունավետ փոխանցում։