Ռուս թենիսիստ, աշխարհի 11-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը US Open-ի 2-րդ շրջանի խաղում հաղթել է կորեացի Կվոն Սունին։
Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 44 րոպե։ Հանդիպումն ավարտվեց ռուսաստանցու ջախջախիչ հաղթանակով (6:3, 6:0, 6:4):
Կանադացի թենիսիստ Դենիս Շապովալովը US Open-ի 2-րդ շրջանի խաղում հաղթել է իսպանացի Ռոբերտո Կարբելես Բաենային։
Մրցակիցները կորտում անցկացրել են 2 ժամ 50 րոպե։ Կանադացին 4 սեթում ավելի ուժեղ է դուրս եկել՝ հաղթելով իսպանացուն 6:4, 4:6, 6:3, 6:2 հաշվով։ Մրցաշարի հաջորդ տուրում Շապովալովը կխաղա Անդրեյ Ռուբլյովի հետ։
Բրիտանացի թենիսիստ և աշխարհի 9-րդ ռակետ Քեմերոն Նորին հաղթել է պորտուգալացի Ժոաո Սոուզային (59-րդը ATP-ում):
Հանդիպումն ավարտվել է բրիտանացու հաղթանակով երեք սեթում՝ 6:4, 6:4, 7:6 (7:4) հաշվով։ Հաջորդ տուրում Նորին կհանդիպի դանիացի Հոլգեր Ռունի հետ։
Իսպանացի թենիսիստ և աշխարհի 4-րդ ռակետ Կառլոս Ալկարասը US Open-ի 2-րդ շրջանի խաղում հաղթել է արգենտինացի Ֆեդերիկո Կորեային:
Հանդիպումը տևեց 2 ժամ 12 րոպե և ավարտվեց երեք սեթում իսպանացու ջախջախիչ հաղթանակով՝ 6:2, 6:1, 7:5 հաշվով։
Հաջորդ տուրում Ալկարասը կխաղա ամերիկացի Ջենսոն Բրուկսբիի հետ։