ԱՄՆ-ում կայացել է US Open-ի 1/64 եզրափակիչի հանդիպումը, որում լեգենդար ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը 6։3, 6։3 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի ներկայացուցիչ Դանկա Կովինիչին։
Այս հանդիպումը ռեկորդային է US Open-ի համար, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։ Հանդիպմանը ներկա է եղել 29402 հանդիսական։
Հաջորդ տուրում Սերենան կխաղա էստոնացի Անետ Կոնտավեիտի հետ։
Մրցաշարն անցկացվում է ամեն տարի՝ օգոստոսի վերջերին, սեպտեմբերի սկզբին։ 2022 թվականին մրցաշարը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը։ Սա կլինի մրցաշարի 142-րդ խաղարկությունը։ Մրցումների հիմնական խաղարկությանը մասնակցում են 128-ական թենիսիստներ և թենիսիստուհիներ մենախաղում և 64 զույգ՝ զուգախաղում։ Մրցաշարի գործող չեմպիոնը տղամարդկանց մենախաղում Դանիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղում՝ Էմմա Ռադուկանուն։