Կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն այլևս «Ալաշկերտի» ֆուտբոլիստ չէ։ Այս մասին ՀՊԼ 5-րդ տուրի՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։
29-ամյա վրացի ֆուտբոլիստը չի մասնակցել «Ալաշկերտի» վերջին չորս խաղերին, իսկ վերջին երեք խաղին առհասարակ չի հայտավորվել։
Կարեն Բարսեղյանը նշել է՝ պայմանագրի խզման վերաբերյալ օրերս են որոշում կայացրել։
Խուրցիձեն 2019 թվականից է հանդես գալիս Հայաստանում։ Երկու մրցաշրջան Երևանի «Արարատում» անցկացնելուց հետո նաև 2021 թվականից պաշտպանում էր «Ալաշկերտի» գույները։