Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի աստղ Նեյմարն ապաքինվել է վնասվածքից ու այսօր ընդհանուր թիմի հետ մարզում անցկացրել:
Բոլոր նախադրյալները կան, որ բրազիլացին պատրաստ կլինի ՉԼ-ի 1/8 եզրափակչում՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղին:
Հիշեցնենք, որ առաջին խաղը կկայանա փետրվարի 19-ին՝ Գերմանիայում: