Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության համար երեք զամբյուղ արդեն ձևավորվել է։
⚽ Զամբյուղ 1. «Ռեալ Մադրիդ», «Այնտրախտ», «Մանչեսթեր Սիթի», «Միլան», ՊՍԺ, «Բավարիա», «Պորտու», «Այաքս»:
⚽ Զամբյուղ 2․ «Լիվերպուլ», «Չելսի», «Բարսելոնա», «Յուվենտուս», «Ատլետիկո», «Սևիլիա», «Լայպցիգ», «Տոտենհեմ»:
⚽ Զամբյուղ 3. «Բորուսիա» Դորտմունդ, «Զալցբուրգ», «Շախտյոր», «Ինտեր», «Նապոլի», «Բենֆիկա», «Սպորտինգ», «Բայեր» Լևերկուզեն:
⚽ Զամբյուղ 4. «Մարսել», «Բրյուգե», «Սելթիկ», «Վիկտորիա» Պլզեն, «Մաքքաբի» Հայֆա:
Նշենք, որ 32 թիմեր կբաժանվեն 8 խմբերի՝ յուրաքանչյուրում 4-ական ակումբ։ Ամեն խմբում ընդգրկված կլինի վերը նշված 4 զամբյուղներից մեկական թիմ։ Նույն երկրի ներկայացուցիչ ակումբները չեն կարող ընդգրկվել միևնույն խմբում։
Առաջին զամբյուղում ընդգրկվում են ՉԼ-ի և ԵԼ-ի գործող հաղթողները, ինչպես նաև թոփ-7 առաջնությունների չեմպիոնները («Ռեալ Մադրիդը» Իսպանիայի չեմպիոնն է և ՉԼ-ի գործող հաղթողը)։ Մյուս զամբյուղներում ակումբները բաշխվում են ըստ ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշի։
Այսօր որակավորման փուլի մնացած հանդիպումների արդյունքներով կորոշվի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ևս երեք մասնակից։ՊՍՎ-ն կընդունի «Ռեյնջերսին» (առաջին խաղ 2-2), «Տրաբզոնսպորը» կխաղա «Կոպենհագենի» հետ (1-2 առաջին խաղ), Զագրեբի «Դինամոն» կհանդիպի «Բոդո-Գլիմտի» հետ (0-1 առաջին հանդիպում):
Խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 25-ին։