«Հերտայի» պաշտպան Դեդրիկ Բոյատան պայմանագիր է կնքել «Բրյուգեի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
31-ամյա բելգիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Նախորդ մրցաշրջանում Բոյատան բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

























































