«Զենիթը» հետաքրքրություն է ցուցաբերում «Սոչիի» 19-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի նկատմամբ, հայտնում է РБ Спорт-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբը պատրաստ է հաջորդ ամառ գնել երիտասարդ խաղացողի տրանսֆերը։
Հիշեցնենք, որ Կովալենկոն ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Կռիլյա Սովետովի» կազմում: Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 500 հազար եվրո։
РБ Спорт-ն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Կովալենկոն ցանկություն է հայտնել ստանալ հայկական անձնագիր և հանդես գալ Հայաստանի հավաքականում։
























































