«Կրասնոդարի» ֆուտբոլիստները տարան երրորդ հաղթանակը մրցաշրջանի մեկնարկում՝ ՌՊԼ-ի 6-րդ տուրում հաղթելով «Օրենբուրգին»։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։ Նրա փոխանցումից աչքի ընկավ Կորդոբան։
WhoScored պորտալը հայ ֆուտբոլիստին ընդգրկել է տուրի խորհրդանշական հավաքականում։
Սպերցյանը ստացել է 8,4 միավոր, որը 2-3-րդ ցուցանիշն է խորհրդանշական թիմում ընդգրկված ֆուտբոլիստների շրջանում։

























































