MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Ատլանտային»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ այս առաջնության գլխավոր հայտնություններից մեկը՝ Չուչո Հերնանդեսը։
Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Կոլամբուսն» այս խաղից հետո 35 միավորով 7-րդն է Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։
























































