Լեհաստանում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր լավագույնս հանդես եկավ 81 կգ քաշային կարգի ծանրորդուհի Էմմա Պողոսյանը։
ՀՀ վաստակավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի սանը երկամարտի 206 կգ արդյունքով դարձավ առաջնության հաղթող։ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում նվաճեց արծաթե, իսկ հրում վարժությունում՝ ոսկե մեդալ։