Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրի շրջանակում «Լեչեն» ընդունեց ՍՊԱԼ-ին (2:1):
Հանդիպման հաշիվը բացվեց 41-րդ րոպեին, երբ Մանկոզուն իրացրեց 11 մետրանոց հարվածը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Պետանյան կարողացավ հավասարեցնել հաշիվը:
Սակայն, «Լեչեն» կարողացավ կորզել հաղթանակը: 66-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Ժան Մայերը:
Այսպիսով, Ֆաբիո Լիվերանիի գլխավորած թիմը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և կարողացավ լքել վտանգավոր գոտին:
Թիմը վաստակեց 25 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: ՍՊԱԼ-ը ունի 15 միավոր և գտնվում է վերջին տեղում: