Եռացատկորդ Լևոն Աղասյանը գրառում է կատարել սոց.ցանցի իր էջերում՝ անդրադառնալով Եվրոպայի առաջնությունում գրանցած անհաջող արդյունքներին.
«Պատճառաբանություններ ներկայացնում են թույլ մարդիկ, որոնք «կապ չունեն» պրոֆեսիոնալ սպորտի հետ, իսկ անգրագետներն ուղղակի անկարող են օբյեկտիվորեն դատել։
Մենք շատ շուտով կվերադառնանք ավելի ուժեղ և ավելի բարձր արդյունքներով»,- գրել է Աղասյանը։
Հիշեցնենք՝ Մյունխենում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Աղասյանը եռացատկել է 16. 03 մետր, իսկ վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 մետրը հաղթահարել է 3. 43, 42 ժամանակում: Հայ աթլետները չեն կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Հայ աթլետները Եվրոպայի առաջնությունում չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը