Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի 8-րդ տուրում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով առավելության հասավ «Ալ-Դիրիայի» նկատմամբ։ Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ առաջ մղելով իր թիմին և հեղինակելով իր կարիերայի 980-րդ գոլը։
Առաջին խաղակեսում՝ 35-րդ րոպեին, Սամու Կոսշան Ժոաու Ֆելիքսի փոխանցումից հետո կրկնապատկեց առավելությունը։ Երկրորդ խաղակեսում հանդիպման վերջնական արդյունքը ձևակերպեց Կինգսլի Կոմանը՝ գրավելով մրցակցի դարպասը 77-րդ րոպեին՝ Սադիո Մանեի կատարած փոխանցումից հետո։
Այս հաղթանակից հետո «Ալ-Նասրը» 8 խաղից հետո վաստակեց 19 միավոր և միավորներով հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ալ-Կադիսիային»։ «Ալ-Դիրիան» 8 խաղից հետո մնաց 11 միավորով։
⚽️ CRISTIANO RONALDO BUTEUR !!! 🐐
IL EST À 20 BUTS DES 1000 BUTS 🔥🔥
23’ | Al Nassr 1 — 0 Al Diriyah https://t.co/7saqfaBqI6
— SPL 🇸🇦 (@ActuSPL) October 9, 2026
Մրցաշարային աղյուսակն այս պահին

























































