Մյունխենում անցկացվող Եվրոպայի առաջնությունում երեկ պայքարի են դուրս եկել Հայաստանի միանգամից երկու աթլետները՝ վազորդ Երվանդ Մկրտչյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը:
Հայաստանի ներկայացուցիչները ձախողվել են՝ չհաղթահարելով որակավորման փուլի արգելքը:
Երվանդը 1500 մետրը հաղթահարեց 3. 43, 42 ժամանակում, իսկ Լևոնը եռացատկեց ընդամենը 16. 03 մետր: Ասենք, որ ընթացիկ մրցաշրջանում նրանք ավելի բարձր արդյունքներ ցույց են տվել:
Մկրտչյանն, օրինակ, Մալթայում հունիսին անցկացված փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում նշած տարածությունը անցել էր 3. 41, 89 ժամանակում: Ինչ վերաբերում է Աղասյանին,ապա նա Հունաստանում ցույց էր տվել 16, 64 մ., իսկ Մարսելում 16, 39 մ. արդյունք: