Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի վնասվածքի լրջության աստիճանը, որը նա ստացել է Խորվաթիայի հավաքականում:
Ինչպես հաղորդում է Marca-ն, 34-ամյա ֆուտբոլիստի մոտ մկանային վնասվածք է հայտնաբերվել, որի պատճառով նա չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա հանդիպումներում: Սպասվում է, որ կիսապաշտպանը բաց կթողնի «Մալյորկայի», «Գալաթասարայի» և «Բարսելոնայի» դեմ հանդիպումները:
Էլ Կլասիկոն կկայանա հոկտեմբերի 26-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին: