MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Կոլամբուսն» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Կոլորադոյի» հետ։
Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը հյուրերի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Այս խաղից հետո «Կոլամբուսը» 34 միավորով 5-րդն է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։