Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է ՌՊԼ-ի 5-րդ տուրում «Դինամոյի» հետ ոչ-ոքին (0:0) և գնահատել թիմի հեռանկարներն այս մրցաշրջանում.
«Երկու թիմերն էլ ցանկանում էին հաղթել, ունեին հնարավորություններ: Մենք լավ տեսք ունեինք: Մի քիչ սառնություն էր պակասում:
Մենք համախմբված թիմ ունենք, բոլորն աշխատում են։ Ի՞նչ կարող ենք ակնկալել այս մրցաշրջանում: Առավելագույն արդյունքներ: Լինենք վերևում: Պատրա՞ստ ենք մարտահրավեր նետել «Զենիթին»․ ինչու և ոչ։ Պետք է հավատալ և աշխատել»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
5 տուրից հետո «ցլերը» վաստակել են 8 միավոր և զբաղեցնում են աղյուսակի 7-րդ հորիզոնականը։