Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» 22-ամյա ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը «Чемпионат»-ի կողմից ստացել է մրցանակ՝ որպես երկրպագուների վարկածով 2021/2022 մրցաշրջանի Ռուսաստանի լավագույն երիտասարդ խաղացող։
«Чемпионат»-ի կողմից անցկացվող քվերակության արդյունքում ավելի քան 80 հազար հոգի քվեարկել է կայքում և սոցիալական ցանցերում։
Ընթերցողները ընտրել են լավագույն եռյակը.
3-րդ տեղ՝ Համիդ Ագալարով, ՖԱ Ախմատ (16445 ձայն)
2-րդ տեղ՝ Արսեն Զախարյան, ՖԱ «Դինամո» (18982 ձայն)
1-ին տեղ՝ Էդուարդ Սպերցյան, «Կրասնոդար» ՖԱ (21,401 ձայն)
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր քվեարկել են իմ օգտին։ Կաշխատեմ ավելի քրտնաջան, ավելի ու ավելի ուժեղ»,- մրցանակը ստանալուց հետո ասել է Սպերցյանը։