Օգոստոսի 12-ին հայտարարվեցին «Լև Յաշինի մրցանակի» հավակնորդները՝ Ոսկե գնդակի անալոգը աշխարհի լավագույն դարպասապահների համար:
Այս մրցանակը շնորհում է ֆրանսիական հեղինակավոր France Football հրատարակությունը։
Հավակնորդների ցուցակում ընդգրկված է 10 թեկնածու․
Յասին Բունու (Սևիլիա),
Ալիսոն Բեկեր (Լիվերպուլ),
Տիբո Կուրտուա (Ռեալ Մադրիդ),
Էդերսոն (Մանչեսթեր Սիթի),
Մայք Մենյան (Միլան),
Էդուարդ Մենդի (Չելսի),
Մանուել Նոյեր (Բավարիա),
Յան Օբլակ («Ատլետիկո»),
Կևին Տրապ (Այնտրախտ Ֆրանկֆուրտ)
Ուգո Լյորիս (Տոտենհեմ)