Դանիայի հավաքականի պաշտպան Դանիել Վասը Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվել է «Բրոնդբյու»:
Այս մասին հայտնում է դանիական ակումբի պաշտոնական կայքը։
33-ամյա պաշտպանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Ըստ Transfermarkt-ի՝ գործարքի արժեքը կազմել է 1,75 մլն եվրո։
33-ամյա Վասը 2022 թվականի հունվարին «Վալենսիայից» տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո» 2,7 միլիոն եվրոյի դիմաց և միայն մեկ հանդիպում անցկացրեց թիմի կազմում: Անցյալ տարի Դանիայի հավաքականի կազմում նա դուրս եկավ Եվրո 2020-ի կիսաեզրափակիչ։