Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության Կատար — Էկվադոր բացման խաղը կկայանա նախատեսվածից մեկ օր շուտ, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ ՖԻՖԱ-ի խորհրդի բյուրոն հաստատել է հանդիպման նոր ժամկետը։
Ավելի վաղ նախատեսվում էր, որ վերոնշյալ խաղը, ինչպես նաև Սենեգել — Նիդեռլանդներ, Անգլիա — Իրան և ԱՄՆ-ՈՒելս հանդիպումները կկայանան նոյեմբերի 21-ին։
Նոր որոշմամբ, Կատար-Էկվադոր խաղը կկայանա նոյեմբերի 20-ին։
ԱԱ 2022-ի խմբային փուլը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 6-ը։ Եզրափակիչը նախատեսված է դեկտեմբերի 18-ին։