Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը բաց կթողնի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը Մադրիդի «Ռեալի» դեմ։
Ինչպես տեղեկացնում է Ֆրանկֆուրտյան ակումբի պաշտոնական կայքը, 29-ամյա սերբը նոր ակումբի հետ բանակցությունների վերջնական փուլում է։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, «Յուվենտուսը» կդառնա Կոստիչի կարիերայի հաջորդ ակումբը։
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Այնտրախտ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին Հելսինկիում։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,45 գործակցով, ոչ-ոքին՝ 4,65, իսկ «Այնտրախտի» հաղթանակը՝ 7,50։