Շվեդական «Մալմյոյի» հարձակվող Մոհամեդ Թուրայը ստիպված է եղել բաց թողնել սեփական հարսանիքը, քանի որ ակումբը խնդրել է նրան թիմին միանալ ավելի շուտ։ 27-ամյա հարձակվողը «Մալմյոյին» է միացել հուլիսի վերջին, և շվեդական ակումբում ցանկացել են, որ Թուրայը գնա իր թիմակիցների մոտ։ Քանի որ Մոհամեդը չէր կարող միաժամանակ երկու տեղում էլ լինել, նրա փոխարեն իր հարսանիքին փեսայի դերը կատարել է եղբայրը։
«Այսօր ես ամուսնացա իմ սիրելիի, իմ կնոջ ու լավագույն ընկերոջ հետ։ Ինչ զարմանալի մարդ ու ինչպիսի երջանկություն։ Չեմ համբերում՝ երբ եմ սկսելու վայելել կյանքը քեզ հետ»,- գրել է Թուրայը հարսանիքի օրը։
Ավելի ուշ նա խոստովանել է, որ լուսանկարներն արվել են ավելի վաղ։
«Լուսանկարները նախապես ենք արել։ Այնպես որ, թվում է, թե ես այնտեղ եմ եղել։ Եղբայրս է ինձ ներկայացրել հարսանիքին։ Հիմա կփորձեմ կնոջս բերել Մալմյո, որ ինձ մոտ լինի։ Նա ինձ հետ կապրի»,-գրել է Մոհամեդը։