«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակե «Բարսելոնայում»: Այս մասին հավաստիացնում է El Mundo Deportivo-ն:
21-ամյա Ռեշֆորդը հետաքրքրել է «Բարսելոնային» իր արդյունավետությամբ: Պրոֆեսիոնալ ֆուտբոլում 180 խաղում նա 48 գոլ է խփել: Եվս 8 գոլ հեղինակել է Անգլիայի հավաքականում:
«Բարսելոնան» Ռեշֆորդին դիտարկում է որպես Լուիս Սուարեսին փոխարինող: Սակայն նախորդ ամառ անգլիացի հարձակվողը մինչև 2023 թվականը նախատեսված նոր՝ բարելավված պայմաններով համաձայնագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է ու բազմիցս խոսել է այս ակումբի նկատմամբ իր յուրահատուկ վերաբերմունքի մասին: Ուստի, քիչ հավանական է, որ նա կցանկանա փոխել թիմը: