«Օլիմպիակոսը» բանակցություններ է վարում «Սպարտակի» նախկին հարձակվող Ջորդան Լարսոնի հետ, հայտնում է հունական To10 պարբերականը:
Հունիսի վերջին Լարսոնը խզեց պայմանագիրը «Սպարտակի» հետ։ Վերջին ամիսներին շվեդ հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս ԱԻԿ-ում:
25-ամյա ֆուտբոլիստը «Սպարտակի» կազմում անցկացրել է 83 հանդիպում և դարձել 27 գոլի հեղինակ՝ նվաճելով Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։
Հիշեցնենք, որ Ջորդանը շվեդ լեգենդար ֆուտբոլիստ Հենրիկ Լարսոնի որդին է։