Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։
«Կրասնոդարը» 3։1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Ուրալի» նկատմամբ։ Սպերցյանը դարձել էր դուբլի հեղինակ։
























































