«Մանչեսթեր Սիթին» ՈւԵՖԱ-ի կողմից Չեմպիոնների լիգայի հաջորդ երկու մրցաշրջանների մասնակցության իրավունքից զրկվելուց հետո հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։
Այն ներկայացնում ենք ստորև․
««Մանչեսթեր Սիթին» հիասթափված է, բայց զարմացած չէ ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի այսօրվա որոշումով։ Ակումբը միշտ պնդել է գործում անկախ մարմնի մասնակցության անհրաժեշտությունը, որը կարող էր անկողմնակալ քննել անհերքելի ապացույցները՝ ի պաշտպանություն մեր դիրքորոշման։
2018 թվականի դեկտեմբերին ՈւԵՖԱ-ի գլխավոր քննիչը մինչ հետաքննության մեկնարկը հրապարակայնորեն հայտարարեց այն պատժամիջոցների մասին, որոնք կարող են կիրառվել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։ Հաջորդող սխալ պրոցեսը ՈւԵՖԱ-ի կողմից նշանակում էր, որ չկան կասկածներ վերջնական որոշման հետ կապված։ Ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր բողոքը ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմնին, որը հաստատված է Սպորտային արբիտրաժային դատարանի կողմից։
Կարճ ասած, այս գործը ստեղծված է ՈւԵՖԱ-ի կողմից, հետաքննված է ՈւԵՖԱ-ի կողմից և որոշված է ՈւԵՖԱ-ի կողմից։ Այն բանից հետո, երբ այս նախադատական ընթացքը ավարտված է, ակումբը որքան հնարավոր է շուտ հասնելու է արդար որոշմանը և առաջին հնարավորության դեպքում սկսելու է գործի քննությունը Սպորտային արբիտրաժային դատարանում»,-ասված է ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն զրկել է «Մանչեսթեր Սիթիին» գալիք երկու մրցաշրջաններում Չեմպիոնների լիգայում մասնակցելու հնարավորությունից և տուգանել է 30 միլիոն եվրոյով ֆինանսական ֆեյր-փլեյի խախտման համար։