«Պալերմոն» Սիլվիո Բալդինիի հրաժարականից հետո նոր գլխավոր մարզիչ է փնտրում։
63-ամյա մասնագետը նախորդ մրցաշրջանի արդյունքներով թիմին բարձրացրել է Իտալիայի երկրորդ դիվիզիոն։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ թիմի նոր մարզիչ կարող են դառնալ Կլաուդիո Ռանիերին կամ Դանիելե Դե Ռոսին։
70-ամյա Ռանիերին այս տարվա հունվարին «Ուոթֆորդից» հեռանալուց հետո մնացել է առանց ակումբի: 39-ամյա Դե Ռոսին նախկինում չի աշխատել որպես գլխավոր մարզիչ։