Հայտնի է դարձել 2024 թվականի Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի պաշտոնական կարգախոսը։
Առաջիկա Օլիմպիական խաղերի կարգախոսն էր «Լայն բացենք խաղերը» արտահայտությունը («Games wide open», «Ouvrons grand les jeux»):
«Այս նոր կարգախոսը շատ հստակ ցույց է տալիս Փարիզ 2024-ի հանձնառությունը՝ վերանախագծելու խաղերը 2020 թվականի օլիմպիական օրակարգին համապատասխան՝ դրանք բացելով հնարավորինս շատ մարդկանց համար», — ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը։
Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, Պարալիմպիկ խաղերը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։