Հուլիսի 24-ին կայացել է Ֆրանսիայի Գրան Պրիի մրցարշավը, որի հաղթող է դարձել Red Bull-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը։
Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, որը ներկայացնում է Mercedes-ը, զբաղեցրել է երկրորդ տեղը։
Երրորդը Հեմիլթոնի թիմակից Ջորջ Ռասելն էր, իսկ չորրորդը՝ Red Bull-ի ավտոարշավորդ Սերխիո Պերեսը։
Ferrari-ի ներկայացուցիչ Շարլ Լեկլերը 18-րդ պտույտում լքեց երթուղին: Նրա թիմակից Կարլոս Սայնսը զբաղեցրեց հինգերորդ տեղը։