Jumbo-Visma թիմի դանիացի հեծանվորդ Յոնաս Վինգեգարը դարձել է Tour de France հեծանվավազքի հաղթող։
Վինգեգարը գլխավորել էր ընդհանուր հաշվարկը 11-րդ փուլից:
Երկրորդը ԱՄԷ-ի Team Emirates-ից սլովենացի հեծանվորդ Թալեյ Պոգակարն էր: Երրորդ տեղը զբաղեցրել է բրիտանացի Գերայնթ Թոմասը Ineos Grenadiers-ից։
Tour de France-2022-ի եզրափակիչ՝ 21-րդ փուլում հաղթանակը տարավ բելգիացի Յասպեր Ֆիլիպսենը Alpecin-Fenix-ից։