Բոլոնիայում (Իտալիա) կայացավ վոլեյբոլի տղամարդկանց Ազգերի լիգայի եզրափակիչ հանդիպումը, որում Ֆրանսիայի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին։
Հանդիպումն ավարտվեց ֆրանսիացիների հաղթանակով հինգ սեթում՝ 25:16, 25:19, 15:25, 21:25, 15:10 հաշվով:
Ֆրանսիայի հավաքականի համար Ազգերի լիգայի այս տիտղոսը պատմության մեջ առաջինն էր։
Վոլեյբոլ. Ազգերի լիգա. Տղամարդիկ. եզրափակիչ
Ֆրանսիա — ԱՄՆ — 3:2 (25:16, 25:19, 15:25, 21:25, 15:10)
Նշենք, որ սա մրցաշարի 4-րդ խաղարկությունն էր։ Ավելի վաղ Ազգերի լիգայի չեմպիոն էին դարձել Ռուսաստանի (երկու անգամ) և Բրազիլիայի հավաքականները։