«Ալանիայի» ֆուտբոլիստները Առաջին լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղում հաղթեցին «Ռոդինային»։
Կիրակի օրը Մոսկվայում կայացած հանդիպումն ավարտվել է 3։1 հաշվով՝ հօգուտ Վլադիկավկազի թիմի։
Հաղթողների կազմում գոլերից մեկի հեղինակն է դարձել Արթուր Գալոյանը։ 77-րդ րոպեին մոսկվացիների դարպասապահ Դավիդ Սանգարեն հեռացրեց գնդակը, սակայն հարվածեց մրցակցի կիսապաշտպան Արթուր Գալոյանի դեմքին։ Գնդակն անդրադարձավ և հայտնվեց դարպասում։
«Ալանիան» երկու տուրից հետո ունի 4 միավոր։ Հաջորդ տուրում թիմը կհյուրընկալվի «Ենիսեյին»:
























































