«Զենիթի» նախկին հարձակվող Հալկը շքեղ նվեր է պատրաստել իր որդիների ծննդյան օրվա առթիվ, հայտնում է The Sun-ը։
35-ամյա հարձակվողին հաջողվել է համոզել Նեյմարին, Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին ձայնագրել իր երեխաների ծննդյան օրվան նվիրված շնորհավորանքներ։
Բրազիլացու որդիները նման նվերից հետո, որը դժվար թե երբևէ մոռանան, հուզվել են և գրկել իրենց հորը։
Հալկն իր առաջին ամուսնությունից ունի որդիներ՝ Յան և Տիագո։ 2019 թվականի օգոստոսին նա բաժանվել է կնոջից, ում հետ ապրել է 12 տարի, իսկ մեկ տարի էլ չանցած՝ ամուսնացել է նախկին կնոջ զարմուհու հետ։