Լոնդոնն աշխատում է Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտի վրա: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Սադիկ Խանի կարծիքով՝ այս խաղերը պետք է լինեն պատմության մեջ էկոլոգիապես ամենամաքուրը։
Ծրագրերը վաղ փուլում են, դիմումը կպահանջի կառավարության և Բրիտանական օլիմպիական ասոցիացիայի աջակցությունը:
Լոնդոնը կկարողանա հավակնել 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերն ընդունելու իրավունքին:
«Մենք աշխատում ենք Օլիմպիական խաղերը Լոնդոն վերադարձնելու ծրագրի վրա, և ես ձեզ կասեմ, թե ինչու: Անցած մի քանի օրերի ընթացքում մենք տեսանք կլիմայի փոփոխության հետևանքները ծայրահեղ շոգերի և հրդեհների պատճառով: Մենք պետք է համոզվենք, որ ապագա խաղերը կանաչ կլինեն, և մենք աշխատում ենք երբևէ եղած ամենականաչ Օլիմպիական խաղերի ծրագրի վրա:
Լոնդոնի տարբերակը հիանալի է այն պատճառով, որ մենք չպետք է ծախսենք ածխածին նոր մարզադաշտեր կառուցելու համար, հեծանվահրապարակեր, լողավազաններ կառուցելու համար, քանի որ մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է»,- Խանի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: