Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվեց ևս մեկ տարրով: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած Աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարեց նոր տարր, որը այսօր արդեն պաշտոնապես անվանվեց ԴԱՎԹՅԱՆ:
Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն՝ Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը ( հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ):